Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իգոր Պոպով. Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան

Իգոր Պոպով. Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան
10.04.2016 | 00:25

Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսում ասաց ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ բանակցություններում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը չի կարգավորվի: «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Մենք ելնում ենք նրանից, որ հրադադար կնքելու փաստաթղթի մշակման շրջանակային փուլում կարող էր լինել հենման կետ»,- նշեց Պոպովը: Հարցին՝ քննարկվո՞ւմ է ԼՂ ստատուս քվոյի փոփոխության հարց, ռուս համանախագահը պատասխանեց. «Այս հարցը տվյալ փուլում բանակցությունների առարկան է»: ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրյուն էլ, պատասխանելով հարցին՝ Մինսկի խումբն իր համար ֆիքսե՞լ է՝ ով է աննախադեպ էսկալացիայի պատասխանատուն, նշեց, թե իրենք չունեն մանդատ պարզելու՝ ով է սկսել, ով չի սկսել: «Մեզ համար կարևորն է, որ հրադադարը, որը ձեռք է բերվել Մոսկվայում, շարունակվի որքան հնարավոր է երկար ու սկսվեն քաղաքական բանակցություններ: Մեր աշխատանքի շարունակությունը հետաքննության մեխանիզմի տեղադրումն է, որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք»,- նշեց Պիեր Անդրյուն:

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ